-
14.07.2017|
11:24
Հայտնի է դարձել, որ Ֆրանսիա-Անգլիա (հանդիպումում 3:2 հաշվով հաղթել են տանտերերը) խաղի նախաշեմին Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ավելի քան երեք ժամ զրուցել է «Մոնակոյի» տասնութամյա հարձակվող Կիլիան Մբապեի ու նրա ընտանիքի հետ՝ փորձելով համոզել, որ ֆուտբոլիստն իր ընտրությունը կայացնի հօգուտ անգլիական ակումբի:
-
14.07.2017|
11:23
Դորտմունդի «Բորուսիայից» Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հեռանալու մասին լուրը համաշխարհային լրատվամիջոցներում վաղուց է շրջանառվում, սակայն գերմանական ակումբը դեռևս հույսեր է փայփայում, որ ֆուտբոլիստն ակումբը չի լքի: Այնուամենայնիվ, դորտմունդցիները մտածում են, որ չի կարելի ապավինել միայն բախտին, ու տարբերակներ են փնտրում հնարավոր բացը լրացնելու համար:
-
14.07.2017|
11:22
Ամբողջ օրացուցային տարվա ընթացքում խոսվում էր, որ «Մանչեստր Յունայթեդը» լրջորեն շահագրգռված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային ձեռք բերելով: Սակայն կողմնակի հանգամանքների բերումով «կարմիր սատանաների» ընտրությունը կայացվեց հօգուտ Ռոմելու Լուկակուի:
-
14.07.2017|
11:21
Ֆուտբոլասերը հարկավ տեղյակ է, որ նոր մրցաշրջանում «Ռոմայի» արդեն նախկին ներկայացուցիչ Մոհամեդ Սալահը հանդես է գալու անգլիական «Լիվերպուլում»: Նրան համարժեք փոխարինող գտնելու որոնումներում իտալական «գայլերը» կենտրոնացել են Ռիյադ Մահրեզի թեկնածության վրա:
-
14.07.2017|
11:20
Ամենայն հավանականությամբ «Մանչեստր Սիթին» ու «Նապոլին» կիրականացնեն դարպասապահների փոխանակություն:
-
14.07.2017|
10:51
Մազ էր մնացել, որ եվրախաղարկություններում հայկական ֆուտբոլի մասնակցության թեման հերթական անգամ օրորոցում ավարտվեր (հիշեցնենք՝ Եվրոպայի լիգայի մասնակցություն ստացած մեր երեք թիմերն էլ՝ «Շիրակը», «Գանձասար-Կապանն» ու «Փյունիկը», որակավորման առաջին իսկ փուլից վերածվեցին շարքային դիտորդի):
-
09.07.2017|
00:44
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսում միաձայն վերընտրվել է ֆեդերացիայի նախագահ, նախագահի առաջին տեղակալ է ընտրվել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ` Տարոն Մարգարյանը, Լևոն Յոլյանը, գործադիր տնօրեն՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Միքայել Անդրիասյանը:
-
08.07.2017|
18:21
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
-
07.07.2017|
09:30
Շախմատ Գարի Կասպարովի հնարավոր վերադարձի մասին լուրը ցնցել է մարզաշխարհը: Մեկնաբանությունների պակաս չկա, այդ թվում և այնպիսիների, որտեղ փորձ է արվում սեփական չնչինության ֆոնի վրա հարցեր լուծել մեկի հետ, ում շվաքին հասնելն անգամ երազանք է:
-
07.07.2017|
09:27
Ֆիլադելֆիայում ավարտված շախմատի World Open-2017 ավանդական փառատոնում գերազանց մրցելույթ է ունեցել երևանցի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: